14 փետրվարի 2013 - 16:45 AMT
Կրասնոյարսկը հավակնում է Ունիվերսիադա-2019-ի անցկացմանը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ունիվերսիադա-2019-ի անցկացման Կրասնոյարսկի հայտը հավանության կարժանանա ամենաբարձր մակարդակում:

«Մենք խոսել ենք FISU նախագահի հետ այն մասին, թե ինչպես է պետք նախապատրաստվել: Սակայն, հաղթել կարելի է միայն այն դեպքում, եթե Կրասնոյարսկը, նրա բոլոր բնակիչները ձգտեն դրան»,-Մեդվեդևի խոսքն է մեջբերում sport-express.ru-ն: