14 փետրվարի 2013 - 18:01 AMT
Քերին կփորձի համոզել Սիրիայի նախագահին հրաժարական տալ

ԱՄՆ վարչակարգը գերադասում է, որ Սիրիայում իրավիճակի հանգուցալուծումը քաղաքական լինի, եթե դա հնարավոր է: Դա ցանկալի արդյունք կլինի, որը կհանգեցնի Ասադի հրաժարականին: Նախագահ Օբաման հավատում է, և ես նույնպես հավատում եմ, որ այդպես է լինելու: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է Հորդանանում: Նա ասել է, որ իր գլխավոր նպատակն է լինելու համոզել Սիրիայի նախագահին հրաժարական տալ:

«Մենք պետք է խորհրդակցենք շատերի հետ մինչ հրապարակային հայտարարություններին անցնելը»,-ասել է նա: