13 սեպտեմբերի 2005 - 12:12 AMT
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԿԻԵՎՈՒՄ
Սեպտեմբերի 15-16-ին Կիեւում կկայանա Հարավային Կովկասի երկրների մշակույթի նախարարների հանդիպում «Մշակույթը եւ մշակութային քաղաքականությունը ի շահ զարգացման» թեմայով: Նախարարների հինգերորդ հանդիպումը անցկացվում է Ուկրաինայի մայրաքաղաքում «Stage» նախագծի շրջանակում, որի նպատակն է զարգացնել մշակութային փոխանակումները Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ եւ ժողովրդավարության ամրապնդումն այդ երկրներում: Հանդիպման բացմանը ելույթներ կունենան ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բուր-Բուկիկկիոն եւ ԵԽ-ում Պորտուգալիայի մշտական ներկայացուցիչ Ժուակին Դուարտին (ԵԽ Նախարարների կոմիտեի անունից): «Stage» նախագծին մասնակցում են Հարավային Կովկասի երեք պետությունները, ինչպես նաեւ դիտորդ պետություններ` Գերմանիան, Ավստրիան, Հունաստանը, Ռուսաստանը, Շվեյցարիան, Թուրքիան, Ուկրաինան, տեղեկացնում է «Երկիր» թերթը: