15 փետրվարի 2013 - 11:27 AMT
ANCA. Սպիտակ տունը պետք է իր կայքի անվտանգության երաշխիքները ներկայացնի

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) պաշտոնապես անվտանգության երաշխիքների մասին տեղեկատվություն է խնդրել Սպիտակ տնից, որոնք գործարկել է ԱՄՆ վարչակարգը «Մենք՝ ժողովուրդը» խորագրով առցանց կայքում ԱՄՆ քաղաքացիական հասարակությանը խարդախ մանիպուլացիաներից զերծ պահելու առումով:

ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Վալերի Ջարեթին հասցեագրված նամակում ANCA տնօրեն Արամ Համբարյանը հայ համայնքի մտահոգությունն է հայտնել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» օգտին ստորագրվածների քանակի առնչությամբ՝ նշելով, որ խնդրագիրը բառացիորեն կրկնում է Իլհամ Ալիևի հայտարարությունները:

Համբարյանը նշել է, որ խնդրագրի տեքստն անմիջական կապ ունի Հեյդար Ալիևի հիմնադրամի հետ: «Ադրբեջանը մանիպուլացիայի է ենթարկում համացանցը, բարձրացնելու համար բռնատեր Իլհամ Ալիևի իմիջը, որպես օրինակ բերելով ճնշումը պետծառայողների վրա Facebook-ում Իլհամ Ալիևի էջում Like-եր անելու հարցում»,-ասել է նա:

Համբարյանը նաև հարցրել է Ջարեթին՝ արդյոք թույլատրվում է, որ խնդրագրերը ստորագրեն ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող մարդիկ: «Մենք բարձր ենք գնահատում ձեր ծառայությունները ամերիկյան ժողովրդին և ուշադրությունը մեր խնդիրների հանդեպ»,-ասել է Արամ Համբարյանը: