15 փետրվարի 2013 - 12:14 AMT
Յուրա Մովսիսյանը ձախ ոտքի թաթի ոչ մեծ վնասվածք է ստացել

Մարզման ժամանակ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ձախ ոտքի թաթի ոչ մեծ վնասվածք է ստացել: Վնասվածքի պատճառով նա չի կարողանա մարզվել մի քանի օր և չի մասնակցի թիմի ընկերական խաղերին:

Ինչպես հայտնում է «Սպարտակի» պաշտոնական կայքը, այդ վնասվածքը կապ չունի նրա աջ թաթի վնասվածքի հետ, որից Մովսիսյանը լիովին վերականգնվել է:

Մովսիսյանը «Սպարտակի» կազմում մեկ հանդիպում է անցկացրել և իր առաջին գոլն է խփել թիմի կազմում: