15 փետրվարի 2013 - 11:21 AMT
Ամեն տարի աշխարհում 90 հազար երեխա մահանում է քաղցկեղից. Այսօր Մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրն է

Այսօր Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս օրը հռչակվել է 2001թ.-ին Լյուքսեմբուրգում, քաղցկեղով երեխաների ծնողների կողմից: Մանկական քաղցկեղի դեմ պայքարող կազմակերպությունը հիմնադրվել է 1994թ. Իսպանիայում: Հայաստանն այս կազմակերպությանն անդամակցում է 2003թ.-ից:

Ամեն տարի Հայաստանում միջինում 80-100 երեխայի մոտ քաղցկեղ է ախտորոշվում: Ըստ վիճակագրական տվյալների, ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի 175 հազար երեխայի մոտ ախտորոշվում է քաղցկեղ: Նրանցից 90 հազարը մահանում են: