15 փետրվարի 2013 - 11:49 AMT
Շուրջ 100 մարդ է տուժել երկնաքարային անձրևից ՌԴ Չելյաբինսկի մարզում

Շուրջ 100 մարդ է տուժել երկնաքարային անձրևից ՌԴ Չելյաբինսկի մարզում, հայտնում է ՆԳՆ մամլո ծառայությունը:

«Ըստ նախնական տվյալների, բուժօգնության համար դիմել է արդեն 100 մարդ, հիմնականում ապակու կտրվածքներով: Սակայն, ծանր վնասվածքներ ոչ ոք չի ստացել»,-ասել են լրագրողներին մամլո կենտրոնում:

Ոստիկանները աշխատում են բեկորների ընկնելու վայրի հայտնաբերման ուղղությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: