15 փետրվարի 2013 - 12:04 AMT
ԱՄՆ Սենատն արգելափակել է Չակ Հեյգելի թեկնածության վերաբերյալ քվեարկությունը

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունն արգելափակել է քվեարկությունը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում Չակ Հեյգելի թեկնածության վերաբերյալ, որին նա առաջադրվել է նախագահ Օբամայի կողմից:

Քվեարկության համար երկու ձայն է պակասել, քվեարկությունը կկրկնվի փետրվարի 26-ին: Ակնկալվում է, որ երկրորդ անգամ Հեյգելի թեկնածությունը կհաստատվի: Մինչդեռ Բարաք Օբաման հայտարարել է, որ վստահ է, որ ճիշտ թեկնածություն է առաջադրել այդ պաշտոնի համար: