15 փետրվարի 2013 - 12:44 AMT
Այս օրը 24 տարի առաջ խորհրդային զորքերը դուրս բերվեցին Աֆղանստանից

1989թ. փետրվարի 15-ին Խորհրդային Միությունը դուրս բերեց զորքերը Աֆղանստանից: Իրականում գործընթացը սկսվել էր արդեն 1988թ. մայիսին, ըստ 1988թ. ապրիլին կնքված Ժնևի համաձայնագրի, որով ԽՍՀՄ-ը պարտավորվեց հանել զորքերն 9 ամսում:

Ըստ պաշտոնական տվյալների, 10 տարում Աֆղանստանում զոհվել է 15 031 մարդ: Մինչ 1987 թվականը զոհվածներին գրեթե գաղտնի էին թաղում, իսկ հուշաքարի վրա արգելում էին գրել, որ նա զոհվել է Աֆղանստանում:

Աֆղանստանում մինչ օրս պատերազմական վիճակ է, երկիրն աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն է: