15 փետրվարի 2013 - 12:54 AMT
Պետքարտուղար Քերին դեռևս որոշակի կարծիք չունի ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նոր համանախագահի թեկնածության վերաբերյալ

ԱՄՆ Պետական դեպարտամենտը դեռևս որոշակի կարծիք չունի ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նոր համանախագահի թեկնածության վերաբերյալ: Այդ մասին Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցում հայտարարել է գերատեսչության մամլո քարտուղար Վիկտորիա Նուլանդը: «Պետքարտուղար Քերին դեռևս որոշակի կարծիք չունի ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նոր համանախագահի թեկնածության վերաբերյալ, Սպիտակ տան հետ խորհրդակցություններից հետո կնշանակվի նոր ներկայացուցիչ»,-աել է նա: Այժմյան ԱՄՆ ներկայացուցիչ Յեն Քելլին ԵԱՀԿ ՄԽ-ում ժամանակավոր համանախագահ է: