15 փետրվարի 2013 - 12:57 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանի ամփոփիչ հանդիպումը կլինի Երևանում

Վաղը ժամը 17:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հավհաննիսյանի ամփոփիչ հանդիպումը: Այս մասին թեկնածուն տեղեկացրեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Աշխատատեղ, թոշակ, աշխատավարձ, արդարություն և արտագաղթի վերացում: Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ հանդիպումների ընթացքում մարդիկ նրան այս խնդիրներն են ներկայացրել:

«Այս 25 օրերի ընթացքում Հայաստանն աննկարգրելի ու անկախատեսելի փոխվել է: Քաղաքացիների քաղաքական վերաբերմունքն է փոխվել: Սա հայ մարդու՝ իրավունքի Հայսատան ունենալու ընտրություն է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նախագահի թեկնածուն մարդկանց հետ կհանդիպի նաև ընտրությունների հաջորդ օրը՝ Ազատության հրապարակում, ժամը 17:00-ին: