Վրաստանի վարչապետի ՌԴ հետ կապերի գծով հատւկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը, որը կայանալու է մարտի 1-ին, կանցկացվի ոչ թե Ժնևում, այլ մեկ այլ եվրոպական քաղաքում:
«Ռուսաստանի հետ երկխոսությունը չպետք է նույնականացվի նույնիսկ հոգեբանորեն Ժնևի բանավեճերի ձևաչափի հետ: Պարոն Կարասինի հետ իմ հերթական հանդիպումը կանցնի մարտի 1-ին մեկ այլ եվրոպական քաղաքում»,-հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն, հայտնում է Գրուզիա օնլայնը: