15 փետրվարի 2013 - 16:48 AMT
ՌԴ ԱԳՆ. Ժողովրդավարության արևմտյան մոդելն անընդունելի է Մերձավոր Արևելքի համար

Ժողովրդավարության արևմտյան մոդելի պարտադրումը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներին անկառուցողական են ու ոչ արդյունավետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ARD հեռուստաալիքին:

Ըստ նախարարի, անհնար է ժողովրդավարության արևմտյան մոդելը հաստատել բազմադարյա ավանդույթներ ունեցող Աֆղանստանում: «Նույնը կարելի է ասել նաև Իրաքի, Իրանի ու Եգիպտոսի մասին»,-ասել է նա:

Լավրովը հիշեցրել է, որ Մերձավոր Արևելքի ժողովրդավարացումը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կտրսերը հռչակեց մի քանի տարի առաջ: «Ես կարծում եմ, յուրաքանչյուրն, ով հետևում է իրադարձություններին այդ տարածաշրջանում, կարող է ինքնուրույն եզրակացություններ անել»,-ասել է Լավրովը:

«Բազմադարյա պատմություն ունեցող երկրների համար Արևմուտքում ընդունված, բայց այդ երկրների համար օտար հասկացությունները, կործանարար է»,-ասել է Սերգեյ Լավրովը: