15 փետրվարի 2013 - 16:56 AMT
«Աերոֆլոտը» վերսկսում է Superjet 100-ի թռիչքները

Խոշորագույն ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունն այս շաբաթ կվերսկսի թռիչքները Sukhoi Superjet 100 ինքնաթիռներով, որոնք դադարեցվել էին տեխնիկական խնդիրների պատճառով:

«Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը արդեն Superjet 100-ի 179 պատվեր ունի, հայտարարել են ընկերության ներկայացուցիչները: