15 փետրվարի 2013 - 18:18 AMT
Քրիստին Լագարդ. Արժութային պատերազմների մասին խոսակցությունները հիմնավորված չեն

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը գտնում է, որ արժութային պատերազմների մասին խոսակցությունները հիմնավորված չեն: «Այս խոսակցությունները, ուզում եմ ընդգծել, հենց խոսակցությունները, հիմնավորված չեն»,-ասել է Լագարդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ G20 ֆինանսների նախարարների ու ԿԲ ղեկավարների հետ հանդիպման շրջանակներում:

Ըստ նրա, յենը թուլացել է, եվրոն ամրապնդվել է, սակայն դա տեղի է ունենում իշխանությունների գործողությունների արդյունքում, փոխանցում է «Փրայմ» գործակալությունը: «Մենք ողջունում ենք կառավարությունների ձեռնարկած քայլերը»,-ասել է Լագարդը: