15 փետրվարի 2013 - 18:09 AMT
Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Փետրվարի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 85,310,043 ԱՄՆ դոլար 406.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 86,065,784 ԱՄՆ դոլար 407.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17,490,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել 1,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.64 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Փետրվարի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 39.1 մլն ԱՄՆ դոլար, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: