15 փետրվարի 2013 - 19:59 AMT
«Կոնվերս Գոլ» ակցիայի հաղթողը Արման Միրզոյանն է

Այսօր Play City-ում կայացավ Կոնվերս բանկի «Կոնվերս Գոլ» ակցիայի մրցանակաբաշխությունը: Ամենաշատ թվով գոլեր է «խփել» Արման Միրզոյանը, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են Հայկ Դեմոյանը և Լուսինե Մկրտչյանը:

Հաղթողը հնարավորություն է ստացել շահելու Կոնվերս Բանկի գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար նախատեսված եռօրյա ուղևորություն դեպի Մադրիդ և դիտելու «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը, որը կայանալու է մարտի 3-ին: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած քարտապանները շահել են հեռուստացույցներ, իսկ մյուս 50 ակտիվ քարտապանները` սիրելի ֆուտբոլային ակումբների լոգոտիպերով գնդակներ և վզկապներ:

Կոնվերս բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը նշեց, որ ակցիայի նպատակն էր խթանել անկանխիկ գործարքները: Իսկ Կոնվերս Բանկն իրականացնում է ևս մեկ ակցիա` MasterCard-ով, որի հաղթղները կստանան 7 և 14 օրյա ուղևորություն դեպի Թաիլանդ:

«Մենք փորձում ենք մեր հաճախորդներին սովորեցնել, որ գումարը քարտի վրայից կարող են ոչ թե կանխիկացնել, այլ գործարքներ կատարել հենց քարտերով: Եվ կարող եմ ասել, որ շրջանառությունը շեշտակի ավելացել է», - նշեց Տիգրան Դավթյանը:

Նոյեմբերի 1-ից իրականացնելով անկանխիկ գործարքներ Կոնվերս Բանկի VISA քարտերով, քարտապանները հավաքել են «գոլեր»: Ակցիան գործել է մինչև փետրվարի 1-ը:

Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ էր պարզապես ցանկացած գնման դիմաց վճարել Կոնվերս բանկի Վիզա քարտով և յուրաքանչյուր 1000 դրամը գերազանցող գործարքի դիմաց վաստակել 1 «գոլ»: