14 սեպտեմբերի 2005 - 13:27 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Ամերիկյան դերասան եւ ռեժիսոր Առնոլդ Շվեցովը կմասնակցի «Արմմոնո» մոնոներկայացումների շեքսպիրյան միջազգային թա֊տերական փառատոնին: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տեղեկացրել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում: «Արմմոնո» փառատոնն արդեն երրորդ տարին է անցկացվում է Երեւանում: Փառատոնին մասնակցում են Շվեյցարիայի, Լե֊հաս֊տանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ ու Հայաստանի ներկայացուցիչները: «Արմմոնո» փառատոնի շրջանակենրում Առնոլդ Շվեցովը կներկայացնի «Ծաղրածու Ֆորտինբրասի շքախմբի համար» ներկայացումը: