16 փետրվարի 2013 - 10:56 AMT
Facebook-ը հաքերների հզոր հարձակման է ենթարկվել

Սոցիալական Facebook ցանցը հայտարարություն է տարածել, որտեղ հայտնել է, որ հաքերների հզոր հարձակման է ենթարկվել:

Սոցիալական ցանցի աշխատանքին միջամտության հետքեր են հայտնաբերվել հունվարին: Սակայն, ընկերությունը ապացույցներ չի գտել, որ օգտատերերի տեղեկությունները կարող էին տուժած լինել: Վարակված համակարգիչները կարգի են բերվել, միջադեպի մասին իրազեկվել են իրավապահ մարմինները, հայտնում է ՌԲԿ-ն: Բանն այն է, որ ցանցի որոշ աշխատակիցներ այցելել են բջջային հավելվածներ մշակող վեբ կայք, որտեղից Facebook-ի աշխատակիցների նոութբուքեր են ներթափանցել վնասակար ծրագրեր: