16 փետրվարի 2013 - 16:08 AMT
Արամ Հարությունյանն ազատվել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ ` Հովսեփ Շահինյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։

Հովսեփ Շահինյանը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 1-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում: 1977-1987թթ սովորել և ավարտել է Վեդու թիվ 1 միջնալկարգ դպրոցը: Համատեղ սովերել և ավարտել է Վեդու երաժշտական դպրոցը: 1991-1996 թթ. սովորել է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ֆակուլտետում: 2005-2010թթ՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսահաշվային ֆակուլտետում:

2008-2013 թթ. աշխատել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում, պրոռեկտոր` ֆինանսավարչական տնօրեն:

Ամուսնացած է, ունի 3 երեխա: