16 փետրվարի 2013 - 17:14 AMT
Փետրվարի 20-ին Մաշտոցի պուրակում կանցկացվի հավաք

Փետրվարի 20-ին՝ Արցախյան շարժման 25-ամյա տարեդարձի օրը, ժամը 18:00-ին Նախախորհրդարանը Մաշտոցի պուրակում անցկացնելու է ինքնակազմակերպման հավաք, որի ընթացքում նախատեսվում է ներկայացնել այլընտրանքային ընտրությունների միջոցով նոր որակի պետության Հիմնադիր խորհրդարանի կազմավորման վերաբերյալ մոտեցումները, քննարկել քաղաքացիական նախաձեռնությունների հեռանկարը նոր որակի պետության ստեղծման գործընթացի համատեքստում և սկսել Հիմնադիր խորհրդարանի այլընտրանքային ընտրությունների մասնակիցների ցուցակագրումը: Նախախորհրդարանի անդամենրը կպատասխանեն նաև քաղաքացիներին հետաքրքրող հարցերին: