18 փետրվարի 2013 - 09:37 AMT
Լրագրողների համար այսօր թեժ գիծ է գործելու

Այսօր թեժ գիծ կգործի նաև լրագրողների համար: Բոլոր այն լրագրողները, որոնց լուսաբանման իրավունքերը կխախտվեն կարող են զանգահարել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «Թեժ գիծ» (010) 53-38-95, (093) 10-70-85 հեռախոսահամարներով , կամ գրել էլեկտրոնային փոստի`info.cpfe@gmail.com հասցեով: ԽԱՊԿ-ն կոչ է անում լրագրողներին համագործակցել և պաշտպանել իրենց իրավունքները: Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր նախագահական ընտրություններ են: Նախագահի պաշտոնի համար պայքարում է յոթ թեկնածու: