18 փետրվարի 2013 - 10:51 AMT
Հայաստանում նշել են Ֆյոդոր Շալյապինի 140-ամյակը

Փետրվարի 14-ին «Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի է ունեցել ռուս մեծ օպերային երգիչ Ֆյոդոր Շալյապինի 140-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառումը տեղի է ունեցել Ռուսական մշակությի օրերի շրջանակում:

Ռուսական մշակույթի օրը սկսվել է «Իմ կայնքի էջերը» ցուցահանդեսի բացումով, որտեղ ներկայացվել են եզակի լուսանկարներ, որը տրամադրել էր «Ռուսհամագործակցությունը»: Քչերը գիտեն, որ բացի օպերային արվեստից, Շալյապինը զբաղվել է նաև գրական գործունեությամբ և հայտնի է որպես բանաստեղծ թարգմանիչ, քնարական և երգիծական բանաստեղծությունների հեղինակ, ասմունքող:

Ցուցահանդեսին հաջորդեց Ալդոխինի «Մեծն Շալյապինը» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը:

Երեկոյի ավարտին տեղի ունեցավ «Հոգու գեղեցիկ պոռթկումները» խորագրով համերգը: