18 փետրվարի 2013 - 12:41 AMT
Իրանում արգելել են Բուդդայի արձանիկները

Իրանում The Simpsons-ի հերոսների ու Բարբի տինիկի օրինակով արգելել են Բուդդայի արձանիկները, գրում է «Գարդիան» թերթը: Աառաջին հերթին դրանք առգրավվում են Թեհրանի խանութներից ու մասնավոր տներից:

Ըստ տեղի իշխանությունների, դա արվում է բուդդայականության քարոզը երկրում կասեցնելու համար: Իրանի մշակութային ժառանգության պահպանման պատասխանատու Սաիդ Ջաբերի Անսարին բուդդայական արձանիկների տարածումը երկրում համարել է «մշակութային ներխուժում»:

Իրանի իշխանություններն արդեն տևական ժամանակ է պայքարում են բուդդայական, քրիստոնեական, զրադաշտական խորհրդանիշների դեմ: