18 փետրվարի 2013 - 13:51 AMT
Իրանը երբեք չի փակի Ֆորդոյի միջուկային համալիրը

Իրանն երբեք չի փակի Ֆորդոյի միջուկային համալիրը: Այդ մասին հայտարարել է մեջլիսի արտաքին գործերի ու պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բուրուջարին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Դա արձագանք էր արևմտյան ԶԼՄ-ների վերջին հաղորդագրություններին, որոնց համաձայն փետրվարի 26-ին Ղազախստանում բացվող «վեցնյակի» ու Իրանի միջև հերթական բանակցություններում Իրանին կառաջարկեն փակել Ֆորդոյի համալիրը միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց:

Ուրանի հարստացման ձեռնարկությունը կառուցվել է լեռնաշղթայի ներսում, ինչը դժվարացնում է հարվածն օդից: