18 փետրվարի 2013 - 13:33 AMT
Բագրատյանի շտաբից ահազանգում են. ԱՊՀ դիտորդներին սուրճ ու քաղցրավենիք են հյուրասիրում

Նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի շտաբը բաց քվեարկության դեպք է արձանագրել: «Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ Աջափնյակ թաղամասի 07/27 տեղամասում թաղապետի նախկին տեղակալ Արմեն Բաղդասարյանը և 07/28 տեղամասում ոմն Կարապետ բաց քվեարկություն են անցկացնում:

Հրանտ Բագրատյանի շտաբի մամուլի պատասխանատու Կարինե Հարությունյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ընտրախախտում է տեղի ունեցել նաև Քանաքեռի թիվ 03/03 ընտրատեղամասում. դպրոցի տնօրեն Արկադի Էվոյանը ունի տեղական դիտորդի վկայական` հաստատված ԿԸՀ-ի կողմից, բայց այն ներկայացված չէ որևէ ՀԿ-ի կողմից, ինչն օրենքի խախտում է: Բացի այդ, ԱՊՀ դիտորդները մտել են Էվոյանի աշխատասենյակ, որտեղ քաղցրավենիք և սուրճ է եղել ու որոշ ժամանակ այնտեղ են մնացել: