18 փետրվարի 2013 - 14:20 AMT
Ուգո Չավեսը վերադարձել է Վենեսուելա

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ վերդարձել է Կուբայից, որտեղ շուրջ 2 ամիս է բուժվում էր վիրահատությունից հետո:

«Մենք կրկին վերադարձել ենք հայրենիք, փառք Տիրոջը, շնորհակալություն ժողովրդին, բուժումը կշարունակվի այստեղ»,-գրել է Չավեսը: Նա երախտագիտություն է հայտնել նաև Կուբայի ղեկավարությանն ու ողջ ժողովրդին բուժման համար, հայտնում է «Փրայմ» գործակալությունը: