18 փետրվարի 2013 - 18:00 AMT
Իսրայելա-թուրքական ռազմական համագործակցությունը վերսկսվում է

Առաջին անգամ Mavi Marmara-ի հետ կապված միջադեպից հետո Իսրայելը արդիական սպառազինման համակարգեր կառաքի Թուրքիա: Խոսքը գնում է էլեկտրոնային համակարգերի մասին, որոնք կինտեգրվեն օդային հետախուզության ինքնաթիռներում (AWACS), որոնք Թուրքիան գնել է ԱՄՆ-ից:

Ինչպես գրում է Today's Zaman-ը, համոզելու համար իսրայելցիներին վաճառել Թուրքիային համակարգերը, ստիպված էր միջամտել ինքնաթիռների արտադրողը՝ Boeing կոնցեռնը: