18 փետրվարի 2013 - 17:50 AMT
Ավետիք Իշխանյան. Սերժ Սարգսյանի վստահված անձինք ունեն արտոնություններ

Այսօր Մեդիա կենտրոնում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ներկայացրել է դիտորդների կողմից ՀՀ նախագահական ընտրությունում արձանագրված խախտումների դեպքերը:

Նա նշել է, որ իրենց կազմակերպությունը Աջափնյակ համայնքում գտնվող 6-րդ ընտրատեղամասում է կատարում դիտորդական առաքելություն:

«Հիմնական դիտարկումները վերաբերում են մարդկանց կուտակումներին, կրկնակի լցոնումների դեպքերին և ընտրակաշառք բաժանելուն: Չնայած, ի տարբերություն նախորդ խորհրադարանական և նախագահական ընտրությունների, այս տարի համեմատաբար խաղաղ է»,- ասել է Իշխանյանը:

Նա ընդգծել է, որ գերակշռել են հիմանակում Սերժ Սարգսյանի վստահված անձինք, և որ նրանք ունեն արտոնություններ: