18 փետրվարի 2013 - 18:42 AMT
Մարտի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Քերին կայցելի Թուրքիա

Մարտի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Թուրքիա: Ինչպես հայտնում է TRT-ն, այցը կկայանա մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում, որի ժամանակ Ջոն Քերին կայցելի Եգիպտոս և Իսրայել: Հետո ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Իտալիա: