18 փետրվարի 2013 - 20:02 AMT
Ժամը 20:00-ին փակվել են ՀՀ բոլոր ընտրատեղամասերը

Այսօր ժամը 20:00-ին փակվել են ՀՀ բոլոր ընտրատեղամասերը: ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրվել են 7 թեկնածուներ՝ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հավհաննիսյանը, Արման Մելիքյանը, Անդրիաս Ղուկասյանը, Սերժ Սարգսյանը և Վարդան Սեդրակյանը:

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների, փետրվարի 18-ի նախագահի ընտրությանը մասնակցել է 1 259 374 ընտրող, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 49,81 տոկոսը: