18 փետրվարի 2013 - 20:35 AMT
Ըստ Exit Poll-ի` հաղթում է գործող նախագահ Սերժ Սարգսյանը

ՀՀ նախագահի ընտրության ժամանակ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն:

Ըստ այդ արդյունքների, 2013թ. ընտրությունում առաջատարը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, ով ստացել է ընտրողների ձայների 58 տոկոսը:

Երկրորդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը 32 տոկոսով, Պարույր Հայրիկյանն ու Հրանտ Բագրատյանը հավաքել է երեքական տոկոս:

Exit Poll-ի նպատակն է եղել բացահայտել և վերլուծել ընտրողների որոշումը հենց քվեարկության օրը: