19 փետրվարի 2013 - 00:39 AMT
ԿԸՀ. Շիրակում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ձայների 33,7-ը, Սերժ Սարգսյանը՝ 63,9%-ը

ԿԸՀ-ն արդեն աղյուսակագրում է ստացվող տվյալները: ԿԸՀ գլխավոր քարտուղար Արմեն Սմբատյանը ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ներկայացրեց թեկնածուների հավաքած ձայներն՝ ըստ մարզերի:

Առաջատար թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը ստացած ձայների քանակով առավել մոտ են Շիրակի մարզում: Շիրակում ամփոփվել է 18 ընտրատեղամասերի արդյուներ: Ըստ դրանց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 33,7%(1746 ձայն), իսկ Սերժ Սարգսյանը՝ 63,9% (3312 ձայն):