19 փետրվարի 2013 - 02:56 AMT
1003 տեղամասերի մշակման արդյունքում Ս.Սարգսյանն ունի 450 970 ձայն, Ր.Հովհաննիսյանը` 249 177

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է նախագահական ընտրությունների նախնական տվյալների հրապարակումը: Մշակվել են 1003 տեղամասերի տվյալները:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Հրանտ Բագրատյանը ստացել է 2,30% (16 863)

Պարույր Հայրիկյանը` 1,14% (8 376)

Րաֆֆի Հովհաննիսյանը` 33,93% (249 177)

Անդրիաս Ղուկասյանը` 0,60% (4 402)

Արման Մելիքյանը` 0,23% (1 716)

Սերժ Սարգսյանը` 61,40% (450 970)

Վարդան Սեդրակյանը` 0,40% (2 974):