Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է նախագահական ընտրությունների նախնական տվյալների հրապարակումը: Մշակվել են բոլոր 1988 տեղամասերի տվյալները: Նախնական տվյալներով ընտրություններում հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Հրանտ Բագրատյանը ստացել է 2,15% (31 643)
Պարույր Հայրիկյանը` 1,23% (18 093)
Րաֆֆի Հովհաննիսյանը` 36,75% (539 672)
Անդրիաս Ղուկասյանը` 0,57% (8 328)
Արման Մելիքյանը` 0,24% (3 516)
Սերժ Սարգսյանը` 58,64% (861 160)
Վարդան Սեդրակյանը` 0,42% (6 203):
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր` փետրվարի 19-ին` ժամը 10.00-ին, հանձնաժողովի արտահերթի նիստում կամփոփի ՀՀ Նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների նախնական արդյունքները: