Բրյուսելում առևանգել են 10 կգ ալմաստներով կոնտեյները: Ինչպես հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, կողոպտիչները երկու ավտոմեքենաներով կոտրել են Բրյուսելի օդանավակայանի պատնեշն ու հարձակվել արժեքավոր բեռների փոխադրմամբ զբաղվող Brink's ընկերության ավտոմեքենայի վրա:
Ալմաստները պետք է ինքնաթիռով տեղափոխվեին Ցյուրիխ:
Արտակարգ պատահարի արդյունքում տուժածներ չկան, սկսվել է հետաքննություն: