19 փետրվարի 2013 - 12:19 AMT
Դավիթ Նալբանդյանը Copa Claro առաջին շրջանում կհանդիպի Կարլոս Բերլոկի հետ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը փետրվարի 19-ից կմասնակցի Բուենոս Այրեսի Copa Claro մրցաշարին: Նրա առաջին մրցակիցը կլինի Կարլոս Բերլոկը նույնպես Արգենտինայից:

Անցած շաբաթ Նալբանդյանը AТР Brasil Open մրցաշարում հասավ եզրափակիչ, որտեղ զիջեց Ռաֆայել Նադալին:

Copa Claro մրցաշարին կմասնակցեն նաև Դավիթ Ֆերերը (Իսպանիա), Ստանիսլավ Վավրինկան (Շվեյցարիա), Սիմոնե Բոլելին (Իտալիա), Լեոնարդո Մայերը (Արգենտինա) և այլոք:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 493,670 դոլար: