Թեհրանում այսօր մեկնարկել է հունահռոմեական ոճի աշխարհի թիմային գավաթը, որին մասնակցում է Հայաստանի հավաքականը:
Հայ ըմբիշները А խմբում են հայտնվել, որտեղ հանդիպելու են Ռուսաստանի, Բուլղարիայի, Բելառուսի ու Կորեայի մարզիկների հետ: B խմբում հանդես կգան Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի ու Հունգարիայի հավաքականները:
Հայաստանի հավաքականի կազմում ելույթ կունենան Հարություն Հովհաննիսյանը (55 կգ ք/կ), Ալեքսան Միքայելյանը և Նարեկ Խաչատրյանը (60 կգ ք/կ), Տիգրան Թորոսյանը (66 կգ ք/կ), Ռաֆիկ Մանուկյանն ու Վարշամ Բորանյանը (74 կգ ք/կ), Մաքսիմ Մանուկյանն ու Հրաչ Հովհաննիսյանը (84 կգ ք/կ), Սարգիս Տոնոյանը (96 կգ ք/կ) և Վաչիկ Եղիազարյանը (120 կգ ք/կ):