19 փետրվարի 2013 - 11:48 AMT
Երևանում այսօր սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ` լեռներում ձյուն, հովիտներում թաց ձյուն և անձրև: Գիշերն ու առավոտյան հավանական են զգալի առատ տեղումներ:

Օդի ջերմաստիճանը գրեթե անփոփոխ կլինի: Հնարավոր է քամի 15-20մ/վրկ, առանձին վայրերում բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույց, և անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, դժվարանցանելիություն:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ Երևանում այսօր սպասվում են տեղումներ` թաց ձյուն և անձրև: Հնարավոր է ցածր տեսանելիություն, տեղ-տեղ` մերկասառույց:

Գիշերը սպասվում է 0-2 աստիճան տաքություն, ցերեկը՝ 3-5, երեկոյան 1-3 աստիճան տաքություն: