19 սեպտեմբերի 2005 - 08:19 AMT
ԷՐԴՈՂԱՆԸ «ԱՓՍՈՍԱՆՔ» Է ՀԱՅՏՆԵԼ ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը իր ափսոսանքն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երկու բանաձեւերի ընդունման կապակցությամբ: «Թուրքիայի կառավարությունը հույս ունի, որ բանաձեւերը կմնան հանձնաժողովում եւ չեն փոխանցվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգ», - ասված է վարչապետ Էրդողանի հայտարարության մեջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: