19 փետրվարի 2013 - 11:49 AMT
Եվրոպայի օլիմպիական պատանեկան ձմեռային փառատոնին մասնակցում են 3 հայ մարզիկներ

Ռումինիայի Բրաշով քաղաքի օլիմպիական համալիրում տրվել է Եվրոպայի օլիմպիական պատանեկան ձմեռային11 -րդ փառատոնի մեկնարկը: Բացմանը ներկա են եղել ՄՕԿ –ի նախագահ Ժակ Ռոգեն , ԵՎՕԿ –ի նախագահ Պատրիկ Հիկեն, Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան:

Եվրոպայի 45 երկրների 958 մարզիկ – մարզուհիների թվում են հայ լեռնադահուկորդ Եվա Փարոյանը, դահուկավազորդներ Արայիկ Գրիգորյանը և Սլավիկ Սիմոնյանը:

Ծրագրում ընդրկված է ութ մարզաձև` լեռնադահուկ, բիաթլոն, դահուկավազք, դահուկացատկ, սնոուբորդ, հոկեյ, շորտ – տրեկ և գեղասահք:

Պատանի օլիմպիականները, որոնք 15 - 18 տարեկան են, կպայքարեն մեդալների 37 հավաքածուի համար :

Մարզական փառատոնը կավարտվի փետրվարի 22 –ին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: