Թեհրանում անցնում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթի առաջին օրվա գոտեմարտերը:
Հայաստանի հավաքականը հայտնվել է A խմբում, առաջին հանդիպումը Ռուսաստանի հետ է:
Մինչև 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսայնը հանդիպել է Ստեփան Մայրանյանի հետ: Ռուսաստանի ըմբիշը երկու մրցափուլում հաղթել է 5:2 հաշվով: Հայաստանի հավաքականը դեռևս զիջում է 0:1 հաշվով:
Շուտով մրցագորգ դուրս կգան Ալեքսան Միքայելյան (60կգ ք/կ)-Ռուստամ Խոչբարով, Տիգրան Թորոսյան (66կգ ք/կ)-Ադամ Կուրակ, Վարշամ Բորանյան (74կգ ք/կ)-Ալեքսանդր Չեխիրկին, Հրաչ Հովհաննիսյան (84կգ ք/կ)-Ազամատ Բիկբաև, Սարգիս Տոնոյան (96կգ ք/կ)-Մուսա Էվոլեվ և Վաչիկ Եղիազարյան (120կգ ք/կ)-Ալիխան Այուբով զույգերը: