19 փետրվարի 2013 - 14:09 AMT
Հայ ոսկերիչների ասոցիացիան ցուցադրել է աշխարհի ամենամեծ դեղին ադամանդը

Փետրվարի 18-ին Հայ ոսկերիչների ասոցիացիան (AJA) Փարիզի InterContinental հյուրանոցում ցուցադրել է աշխարհի ամենամեծ դեղին ադամանդը: 110 կարատ քաշ ունեցող ադամանդը պատկանում է Հակոբ Բարդալյանին Նյու Յորքից, արժեքը 15 մլն դոլար է:

Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, ադամանդի շնորհանդեսը համընկավ Հայաստանի և Սփյուռքի ոսկերիչների լավագույն ստեղծագործությունների ցուցահանդեսի հետ:

AJA-ն մտադիր է իր ավանդը ներդնել Հայաստանի ոսկերչության արդյունաբերության զարգացման մեջ և մի քանի հազար աշխատատեղեր ստեղծել առաջիկա մի քանի տարում:

Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում ոսկուց և մետաղից զարդեր էին պատրաստում միայն հայ ոսկերիչները, նրանք համարվում էին լավագույններն աշխարհում: