19 փետրվարի 2013 - 14:28 AMT
Վարդան Սեդրակյան. Կանցնի շատ քիչ ժամանակ, և բոլորը կհասկանան` ով ով էր

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը շնորհակալություն է հայտնում իր բոլոր համակիրներին: Թեկնածուն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ամուր մնացեք ձեր հավատքի մեջ:Կանցնի շատ քիչ ժամանակ, և բոլորը կհասկանան, թե ով, ով էր: Ով էր արդար, և ով՝ անարդար: Ով էր ազգի անունից իր անձնական հարցերը լուծում, և ով էր իսկապես պայքարում հանուն արդարության: Ազգը կտա իր գնահատականը և կգա մեր ժամանակը: Կգա այն մարդկանց ժամանակը, ովքեր կարողանում են հանգիստ նայել ճակատագրի աչքերի մեջ: Եվ մենք ի վերջո կկարողանանք Հայաստանում վերահաստատել արդարության օրենքները»: