19 փետրվարի 2013 - 15:02 AMT
Թունիսում չի հաջողվել նոր կառավարություն ձևավորել

Թունիսի վարչապետ Համադի Ջեբալին հայտարարել է, որ հիմնական քաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ անկուսակցական տեխնոկրատների կառավարության ստեղծման մասին: Նա ասել է, որ աշխատանքը կշարունակվի:

Քաղաքական ճգնաժամը Թունիսում շարունակվում է, որի պատճառ հանդիսացավ փետրվարի 6-ին ձախակողմյան ընդդիմության առաջնորդ Շոկրի Բելաիդի սպանությունը: Ընդդիմությունը ցույցեր է անցկացնում, հայտնում է euronews-ը: