19 փետրվարի 2013 - 15:58 AMT
Դ.Հարությունյան. Երիտասարդների արարքը դժվար թե անդրադառնա Հայաստանի վարկանիշի վրա

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել երիտասարդ ակտիվիստների արարքը: Նա ասաց միայն, որ չի կարծում, թե այն որևէ կերպ կանդրադառնա Հայաստանի վարկանիշի վրա:

Իսկ ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան Յոհան Հանս Շմիդտը նշեց, որ կարելի է քննադատել դիտորդների կարծիքը, բայց այս կերպ ընդունել պետք չէր:

Հիշեցնենք, որ քիչ առաջ եվրոպացի դիտորդները ասուլիսին, որտեղ նրանք պետք է ներկայացնեին ընտրությունների արդյունքների վերաբերյալ նախնական գնահատականը, ներս էին մտել մի խումբ երիտասարդ ակտիվիստներ ու հայտարարել, որ «դիտորդական առաքելության հայտարարությունները մեզ պետք չեն, որովհետև դրանցով իրենք լեգիտիմացնում են կեղծ ընտրությունները»: