19 փետրվարի 2013 - 16:35 AMT
ՄԱԿ. Սիրիայից փախստականների թիվը հասել է 850 հազարի

Սիրիայից փախստականների քանակը հասել է 850 հազարի, երեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ Փախստականների վարչության գերագույն հանձնակատար Բաբար Բալուշը:

«Փետրվարի 17-ի տվյալներով 850 հազար սիրիացի փախստականներ են արձանագրվել հարևան երկներում»,-Բալուշի խոսքն է մեջբերում «Ֆրանս պրեսը»:

Ավելի վաղ կազմակերպությունը կանխատեսում էր, որ մի քանի ամսից նրանց քանակը կարող է հատել 1 մլն սահմանը: