19 փետրվարի 2013 - 17:34 AMT
ԱԱ-2014-ին կկիրառվի դարպասների գրավումը որոշող էլեկտրոնային համակարգ

ՖԻՖԱ-ն որոշել է կիրառել դարպասների գրավումը որոշող էլեկտրոնային համակարգը 2013թ. Կոնֆեդերացիաների գավաթում ու 2014 թվականի աշխարհի առաջնությանը, ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ:

Աշխարհի ակումբային առաջնությունում, որն անցյալ տարի անցավ Ճապոնիայում, առաջին անգամ հաջողությամբ փորձարկվեց երկու տեխնոլոգիա՝ «Արծվի աչք» և GoalRef, սակայն ՖՒՖԱ-ն կոչ արեց մյուս ընկերություններին ևս մասնակցել առաջիկա մրցույթին:

Համակարգը կտեղադրվի բոլոր մարզադաշտերում, հայտնում է sport-express.ru-ն: