19 փետրվարի 2013 - 17:54 AMT
Առաջին ինտերակտիվ հայկական հեքիաթը` «Անահիտը», արդեն կարող եք ներբեռնել անվճար

Գիրք նվիրելու օրվա առթիվ առաջին հայկական ինտերակտիվ հեքիաթի` Ղ.Աղայանի «Անահիտի» հեղինակներն առաջարկում են հավելվածի անվճար տարբերակը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ծրագրավորող Վահրամ Գևորգյանն ասաց.«Անվճար տարբերակում հասանելի են հեքիաթի երեք լեզուներն էլ, նաև մյուս բոլոր ֆունկցիաները: Սահմանափակումն այն է, որ մատի մեկ հպումով հերոսները շարժվում, գործողություն են կատարում միայն առաջին էջում, մյուս էջերում նույնն անելու համար արդեն պետք է վճարել»:

Վահրամ Գևորգյանի խոսքով՝ հավելվածի անվճար տարբերակը ստեղծվել է նրանց համար, ովքեր հնարավորություն չունեն այն գնելու, կամ պարզապես սովորություն` առհասարակ հավելվածներ գնելու: