Դոնեցկի «Մետալուրգը» փետրվարի 19-ին Բելեկում ընթացող հավաքի շրջանակներում երկու ստուգողական խաղ է անցկացրել և երկուսում էլ հաղթել է: Երկրորդ խաղում Դոնեցկի թիմը կարողացել է 2:1 հաշվով առավելության հասնել Կարագանդայի «Շախտյորի» նկատմամբ:
Առաջինը հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Սակայն, 55-րդ րոպեին մրցակցին հաջողվել է հավասարեցնել հաշիվը: Արդեն 82-րդ րոպեին «Մետալուրգի» ֆուտբոլիստները խփել են հաղթական գոլը: Փետրվարի 23-ին Դոնեցկի թիմի մրցակիցը կլիանի Արաս Օզբիլիսի և Մարկոս Պիզելիի թիմը՝ Կրասնոդարի «Կուբանը»: